![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/19//16519.jpg)
“Նիկո” ՍՊԸ-ի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով երկու հոգի ձերբակալվել է: Այս մասին armlur.am -ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս պահին խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալված են Էդգար Նահապետյանը և Նարեկ Մանվելյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: