Ի պատասխան «Դատավոր Ա. Սմբատյանի եւ փաստաբան Հ. Ճարոյանի գաղտնի գործարքը» (WWW.Armlur.am) հոդվածի (այսուհետ՝ Հոդված), ներկայացնում եմ պարզաբանումներ հոդվածում Արմեն Թադեւոսյանի կողմից իմ մասին ներկայացված փաստերի վերաբերյալ:
Նախ նկատեմ, որ Արմեն Թադեւոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն) հոդվածի 3-րդ մասով եւ 205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ: Ընդ որում՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները ներկայացնում եմ ոչ թե նրա համար, որ Արմեն Թադեւոսյանը կատարել է իրեն մեղասգրվող հանցագործությունները, այլ՝ սույն մեկնաբանությունն ավելի մանրամասը ներկայացնելու համար, իսկ Արմեն Թադեւոսյանին ես ոչ թե համարում եմ հանցագործ, այլ համարում եմ տականք՝ փաստերը խեղաթյուրելու եւ ակնհայտ սուտ փաստեր ներկայացնելու համար:
Տականքին նաեւ հայտնել եմ, որ ես արդեն դիմել եմ ոստիկանություն՝ իր կողմից իմ նկատմամբ կատարած ակնհայտ սուտ մատնության համար իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու խնդ-րանքով, նաեւ առաջարկում եմ, որ լինի տղամարդ եւ ներկայացնի իրականությունը, կամ՝ հերքի Հոդ¬վածում իմ կողմից ներկայացված փաստերը:
Հոդվածում գրված «2014 թվականի սկզբին բանկի կառավարիչը նույն բանկի իրավաբան Հակոբ Ճարոյանին գաղտնի անվճար նշանակում է սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի փաստաբան, ով խարդախության համար դատված է եղել» մեջբերումն ակնհայտ սուտ է, Արմեն Թադեւոսյանի շահերը դատարանում պաշտպանելու հանգամանքը եղել է հետեւյալ կերպ:
Անազատության մեջ գտնվող Ա. Թադեւոսյանի հետ նույն սենյակում է գտնվել նաեւ Արտակ Ղու-կասյանը, որի շահերը ներկայացնում եմ ես: Արտակ Ղուկասյանը Արմեն Թադեւոսյանի գործը ներկայացրել է ինձ, իսկ ինձ ներկայացրել է Արմեն Թադուսյանին, Արմեն Թադեւոսյանի հետ հանդիպելու մասին իմ համաձայնությունը ստանալուց հետո, Արմեն Թադեւոսյանը դիմում է գրել գործը քննող նախագահող դատավորի անունով, որից հետո մենք հանդիպել ենք, նա ներկայացրել է գործի էությունը, ես ներկայացրել եմ, թե ինչ պայմաններով եմ պաշտպանելու իր շահերը: Ընդ որում այդ ժամանակ ես նույնիսկ չեմ գիտեցել, որ «Նորաշեն 2007» կոոպերատիվը ինչ-որ գույք ունի գրավադրած «Պրոմեթեյ» բանկում:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո, որտեղից պարզվում է, որ նախաքննության ընթացքում Արմեն Թադեւոսյանը եւ մյուս մեղադրյալ Լուսաբեկ Սամվելյանը հայտարարել են, որ գործով անցնող բոլոր վաշխառուների (բացառությամբ 3-ի) հանդեմ որեւէ բողոք կամ պարտք ու պահանջ չունեն, որի հետեւանքով վաշխառուները հայտնվել են վկայի կարգավիճակում, ես Ա. Թադեւոսյանին հայտնել եմ, որ ինքը հանցագործ չէ, այլ իրականացրել ես սխալ բիզնես ծրագիր, սակայն ինքը դատարանով անպարտ չի ճանաչվելու (չի արդա-րացվելու), քանի որ ինքն արդեն ավելի քան երեք տարի գտնվում է անազատության մեջ եւ նման պայմաններում որեւէ դատարան չի կայացնի արդարացման դատավճիռ, նաեւ հայտ¬նել եմ, որ ես իրեն կպաշտպանեմ անվճար, իսկ ինքն ինձ կվճարի այն դեպքում, եթե ես կհասնեմ նրան, որ ինքը դատապարտվի մինիմալ պատժաչափով եւ հայտնվի ազատության մեջ, եթե ես հասնեմ նրան, որ բոլոր այն տոկոսները, որն իրենք վճարել են վաշխատուներին, վերադարձվեն իրենց:
Այսինքն Ա. Թադեւոսյանն ինձ վճարելու էր այն գումարներից, որը ես վերադարձնելու էի իրենց, հակառակ դեպքում ինձ որեւէ գումար չէր վճարելու:
Սույն պայմանավորվածությունը կարող են հաստատել մեկուսարանում Արմեն Թադեւոսյանի հետ նույն սենյակում գտնվող մյուս կալանավորները, քանի որ այս թեման նրանք քննարկել են բազմիցս:
Ի դեպ, իմ փաստաբանական գործունեության ընթացքում չի եղել որեւէ դեպք, որ անձից (մեղադրյալից, ամբաստանյալից, կալանավորից), փաստաբանական ծառայություն¬ներ մատուցելու համար ես նախավճար գումար պահանջեմ, գումար պա¬հանջեմ ըստ օրերի կամ ըստ ամիսների, բոլոր դեպքերում ես ծանոթանում եմ գործի նյութերին, անձին հայտնում եմ, թե ինչ արդյունքի եմ հասնելու եւ նշված արդյունքին հասնելուց հետո որքան գումար եմ պահանջելու, իսկ իմ ասած արդյունքին չհասնելու դեպքում ոչինչ չեմ պահանջելու, որից հետո սկսում եմ իրականացնել նշված անձի պաշտպանությունը:
Անձի հետ պայմանավորվածությունների ժամանակ իմ միակ հիմնական պահանջն այն է, որ ես եմ որոշելու անձին պաշտպանելու մեթոդները եւ դրանք իրականացնելու կարգը, որն անձի կողմից չպաշտպանելու դեպքում ինձ իրավունք եմ վերապահում հրաժարվել նրան պաշտպանելուց:
Ես արդեն դիմել եմ դատարան՝ իմ մասնակությամբ տեղի ունեցած դատական նիստերի ձայնային արձանագրությունների լազերային սկավառակը ստանալու խնդրանքով, որը պարավորովում եմ տրամադրել Armlur.am-ին եւ այլ ցանկացողներին, որը լսելուց հետո ակնհայտ կդառնա, թե ինչպես եմ ես պաշտպանել Արմեն Թադեւոսյանի շահերը:
Արմեն Թադեւոսյանի պահվածքն է եղել պատճառը, որ ես նրան առաջարկել եմ դատարանում հրա-ժարվել ինձնից: Արմեն Թադեւոսյանին առաջարկում եմ գոնե մեկ անգամ տղամարդ լինել՝ պատմել մեր վերջին հանդիպման մանրամասները, որտեղ ես իրեն ներկայացրի իմ հրաժարվելու պատճառները: Չէ որ, եթե ինքը պատմի իրականությունը, ապա ակնհայտ կդառնա, թե ինչու ես այլեւս չպաշտպանեցի իրեն:
Ինչ վերաբերվում է իմ դատվածությանը, ապա ես այդ փաստը երբեք չեմ թաքցրել, որում ընթեցողը կհամոզվի՝ իմ ազգանունով ինտերնետում փնտրում կատարելուց հետո: Այդ մասին ինքս եմ հայտնել Արմեն Թադեւոսյանին, պատմել եմ, թե ով եւ ինչու է կազմակերպել իմ նկատմաբ քրեական հետապնդումը, ինչպես է անցել իմ դատավարությունը եւ ինչու եմ ես դատապարտվել: Արմեն Թադեւոսյանը միակը չէ, ով փորձում է ինձ վարկաբեկել նշված փաստի մասին հայտնելով, սակայն այդ փաստը շահարկողներին հիասթափություն է սպասվում՝ ինձ ճանաչողները գիտեն, թե ինչու եմ դատապարտվել եւ դատապարտվելուց հետո ինչ քայլեր եմ իրականացրել:
Իմ մասնակցությամբ առաջին դատակա նիստից հետո դահլիճում գտնող բազմաթիվ տուժողներ եւ վկաներ մոտեցել են ինձ, դժգոհել, որ իմ՝ գործողությունների արդյունքում իրենք վնասներ են կրելու, սակայն իմ պատասխանը նրանց եղել է հետեւյալը՝ ես պաշտպանում եմ Արմեն Թադեւոսյանի շահերը, որի արդյունքում տուժողներից կամ վկաներից ով ինչ վնաս կարող է կրելու, ինձ չի հետաքրքրում: Նաեւ եղել են անձինք, ովքեր առաջարկել են, որ ես պաշտպանեմ իրենց շահերը, որից ես հրաժարվել եմ:
Պնդում եմ, որ չի կարող գտնվել որեւէ վկա կամ տուժող, ով կհայտարարի եւ կապացուցի, որ ինձ հետ պայմանավորվել է, որ ես գաղտնի կամ բացահայտ պաշտպանեմ իր շահերը, որից էլ հետեւում է, որ Արմեն Թադեւոսյանը ստում է, երբ հայտարարում է, թե «Ճարոյանը բնակիչների մոտ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է «Պրոմեթեյ» բանկի փաստաբանը և բնակիչներին առաջարկել է գումարի դիմաց իր ծառայությունը` բանկի հետ հարցերը լուծելու համար` ասելով, թե «իմ նման դուխով փաստաբան չկա, դուք իմ նմանին չեք ճարի»:
Ակնհայտ սուտ է նաեւ Արմեն Թադեւոսյանի այն հայտարարությունը, թե ես հայտարարել եմ, որ «իմ նման դուխով փաստաբան չկա, դուք իմ նմանին չեք ճարի», որովհետեւ ես երբեք ինձ չեմ համեմատում որեւէ այլ անձի, այդ թվում՝ որեւէ փաստաբանի հետ, ես հայտարարում եմ, որ ես «դուխով եմ» եւ այդ փաստը ապացուցում եմ իմ կատարած գործողություններով:
Այժմ անդրադառնամ Արմեն Թադեւոսյանի «…ըստ պայմանավորվածության, որը Հակոբ Ճարոյանը ձեռք է բերել դատավոր Սմբատյանի, բանկի ղեկավարի և սնանկի կառավարչի հետ, ինքն անձամբ պետք է ցածր գներով գներ բանկում գրավադրված տարածքները` աճուրդով»:
Նշված մեջբերումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արմեն Թադեւոսյանը տականք է եւ ստա¬խոս, թե ինչ եմ ես իրեն առաջարկել, գիտեն նաեւ մեկուսարանում Ա. Թադեւոսյանի հետ նույն սենյակում գտնվող կալանավորները, քանի որ իմ առաջարկի մասին Ա. Թադեւոսյանն նաեւ նրանց է հայտնել:
Ա. Թադեւոսյանին ես առաջարկել եմ, որ եթե ինքը վստահ է, որ բանկում գրավադրված գույքն ավե¬լի մեծ արժեք ունի, քան իր կողմից բանկին ունեցած պարտք է, ապա ես իրեն կտամ անհրաժեշտ գումարը՝ բանկի պարտքը մարելու, գրավադրված անշարժ գույքը գրավից հանելու, ավելի բարձ գնով վաճառելու եւ դրանից հետո իմ կողմից իրեն տրված գումարը վերադարձնելու մասին, սակայն պարզվեց, որ Արմեն Թադեւոսյանը չի կարող այդ գույքը վաճառել, քանի որ այլ անձանցից նշված տարածքների դիմաց ինքը ստացել է գումարներ եւ, եթե նշված տարածքները հանվեն գրավից, ապա այդ գույքերը պետք է վերադրձվեն դրաց դիմաց վճարումներ կատարողներին:
Ինչ վերաբերվում է մեջբերման մեջ գրված այն փաստին, իբրեւ թե Ճարոյանը դատավորի, բանկի ղեկավարի եւ սնանկի կառավարիչի հետ պայմանավորվել է աճուրդով եւ ցածր գնով գնել գրավադրված գույքը, ապա, եթե Արմեն Թադեւոսյանը ուսումնասիրի «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, ապա կպարզի, որ անկախ որեւէ պայմանավորվածությունից, նշվածը հնարավոր չէ իրականացնել:
Հոդվածում գրված «Թադևոսյանի փոխանցմամբ` Ճարոյանը, ելնելով իր անձնական շահերից, գաղտնի գործարքների մեջ է մտել դատավոր Արթուր Սմբատյանի հետ: Փաստաբանը դատավոր Սմբատյա¬նին հորդորել է սնանկ ճանաչել կոոպերատիվը, որպեսզի, ինչպես նշեց սպառողական կոոպերատիվի նախագահը, թալանեն բնակիչների բնակարանները` իրենց ուզած ձևով: Հակոբ Ճարոյանն այդ գործով հանդիպել է Սմբատյանի ազգականի` Գագիկ Առաքելյանի հետ, ու պայմանավորվում են կոոպերատիվը սնանկ ճանաչել»,-իր ցուցմունքում նշեց Թադևոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` նա նաև հայտնել է, թե փաստաբան Ճարոյանը դատավոր Արթուր Սմբատյանի հետ զրույցում նշել է, թե «խա՞ղ ես անում հարկայինի հետ»` նկատի ունենալով, որ կոոպերատիվն անպայման պետք է սնանկ ճանաչել, այլապես նրանք խնդիրներ կունենան: Կոոպերատիվի նախագահի փոխանցմամբ` Ճարոյանին նաև Ռազմիկ Ավագյանն է ցուցումներ տվել»:
Եթե ես գաղտնի գործարքի մեջ եմ մտել դատավորի հետ, կամ՝ հանդիպել եմ Գագիկ Առաքելյանի հետ, կամ ինձ ցուցումներ է տվել Ռազմիկ Ավագյանը, ապա որտեղի՞ց է դրանց մասին իմացել Արմեն Թադեւոսյանը: Գուցե նա բացի փակագծերը եւ հիմնավորի իր կատարած պնդումները:
Արմեն Թադեւոսյանի կատարած պնդումների ակնհայտ սուտ լինելը հիմանվորվում է «Նորաշեն 2007» կոոպերատիվի անանկության գործով, որի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ սնանկության գործը սկսվել է դեռեւս իմ՝ որպես Արմեն Թադեւոսյանի պաշտպան ներգրավվելը:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ գործը ներկայացնել ավելի մանրամասը:
Հայտարարում եմ, որ եթե Արմեն Թադեւոսյանը կարողանա ապացուցել Հոդվածում իր կատարած պնդումներից որեւէ մեկը, մասնավորապես, կարողանա ապացուցել, որ ես, որպես փաստաբան, բացի դատարանի դահլիճում դատավոր Ա. Սմբատյանի մոտ ունեցած դատական նիստերի ժամանակ նրա հետ հանդիպելը, որեւէ այլ վայրում հանդիպել եմ նրան, գոնե մեկ անգամ հանդիպել եմ Գագիկ Առաքելյանի կամ Ռազմիկ Ավագյանի հետ, կամ՝ նրանցից որեւէ մեկի հետ գոնե մեկ անգամ ունեցել եմ որեւէ հեռախոսային խոսակցություն, ապա ես անմիջապես ընդունում եմ, որ իմ վերաբերյալ Արմեն Թադեւոսյանի կատարած բոլոր պնդումները համապատասխանում են իրականությանը:
Հոդվածի մեջ գրված «Հակոբ Ճարոյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Արմեն Թադևոսյանի անունից, որոնց համաձայն ինքը իրավասություն է ունեցել կոոպերատիվը սնանկացման տանել» մեջբերումը նշանակում է, որ Արմեն Թադեւոսյանն ինձ մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, որի կապակցությամբ ես արդեն դիմել եմ ոստիկանություն եւ եթե Արմեն Թադեւոսյանը չապացուցի իմ կողմից իր անունից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիմնավորումները, ապա ես հասնելու եմ նրան, որ Արմեն Թադեւոսյանը քրեական պատասխանատվության ենթարկվի իմ նկատմամաբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար:
Հոդվածի մեջ գրված «Նա նաև բնակիչների մոտ հայտարարել է, թե սնանկացման կառավարիչ է «դնելու իր մարդուն»», եւս չի համապատասխանում իրականությանը: Սկանկության կառավարիչը ընդամենը մի քանի օր առաջ է առաջին անգամ զանգահարել ինձ, որպես Արմեն Թադեւոսյանի պաշտպանի, սակայն ինձնից ստացել է պատասխան, որ ես այլեւս Արմեն Թադեւոսյանի պաշտպանը չեմ:
Հոդվածում գրված «Բնակիչներն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ դատավոր Սմբատյանն ու փաստաբան Ճարոյանը դեռ պետք է պատասխան տան իրենց անօրինական արարքերի համար» մեջբերման կապակցությամբ էլ բնակիչներին առաջարկում եմ՝ ժամանակ մի կորցրեք՝ դիմեք իրավապահ մարմիններին:
Հակոբ Ճարոյան