Շվեյցարացի ժամագործները եվրոյի ամբողջական ճակատագիրը նկարագրելու համար ստեղծել են մի ժամացույց, որով ծաղրում են եվրոն: Artya ապրանքանիշին պատկանող Bye Bye Euro բացառիկ ժամացույցը քննադատում է «եվրոպական» արժույթը: Այն անջրաթափանց է, ունի ավտոմատ մեխանիզմ, իսկ թվատախտակը զարդարված է եվրոյի` շրջանառությունից դուրս եկած թղթադրամի կտորներով: Այս ամենից զատ` այն պարունակում է հետեւյալ գրությունը. «Առաջարկում ենք Սարկոզիին, Բերլուսկոնիին, Պապանդրեուին եւ Մերկելին այս ժամացույցը գնել` ի հիշատակ իրենց հիշողությունների»: Ժամացույցն արժե 6.3 հզ. դոլար:
ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ