Նադալն ու Ֆեդերերը հաղթանակներ տարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության երրորդ շրջանում Ռաֆայել Նադալը 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ Լուկաշ Լացկոյի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: Հաղթանակից հետո մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իսպանացին նշեց. “Գոհ եմ իմ ցուցադրած խաղից: Ծնկիս հետ կապված խնդիրներ չունեի և ինձ վստահ էի զգում: Լացկոյի հետ խաղում ես գրեթե չէի սխալվում և լավ հարվածներ էի կատարում, սակայն հանդիպեցի նաև դժվարությունների”: Չորրորդ փուլում կխաղա նաև Ռոջեր Ֆեդերերը: Աշխարհի երրորդ ռակետը 7:6 (8:6), 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց Իվո Կառլովիչին: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`Նիկոլաս Ալմագրո – Ստանիսլաս Վավրինկա` 7:6 (7:2), 6:2, 6:4,Տոմաշ Բերդիխ – Քևին Անդերսոն` 7:6 (7:5), 7:6 (7:1), 6:1,Բերնարդ Տոմիչ – Ալեքսանդր Դոլգոպոլով` 6:4, 7:6 (7:0):




Լրահոս