Հալդեն Ֆենգսել կալանավայրը մի համալիր-հաստատություն է, որտեղ կա՝
ձայնագրման ստուդիա
վազքուղի
տեսակցության համար նախատեսված քոթեջներ
հեռուստացույց, սառնարան, առանց ճաղավանդակների պատուհաններ և այլ հետաքրքրություններ:
Հալդեն Ֆենգսելի բանտախցերը հիշեցնում են ուսանողական լավ հանրակացարաններ.
Բանտային հաստատության շինարարությունը տևել է 10 տարի և արժեցել է շուրջ 252 միլիոն դոլար:
Հալդեն Ֆենգսելն իր մեջ ներառում է Նորվեգիայի հիմնական սկզբունքը, այն է ՝ ուղղված կալանավորների պատիժը կրելուն և վերաբերմունքը կալանավորների հանդեպ՝ նպաստելով նրանց արագ ինտեգրմանը հասարակության մեջ:
Հետաքրքրական է, որ վիճակագրությունը ցույց է տալիս նորվեգական մոդելի արդյունավետությունը, այդ երկրում կալանավորների ընդամենը 20%-ն է ազատ արձակվելուց հետո կրկին ձերբակալվում 2 տարվա ընթացքում, մինչդեռ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 50-60% է:
Ինչպես հայտնում է կալանավայրի պետ Նո Հոյդալը, կալանավորների մեջ կան թմրամիջոցներ վաճառողներ, մարդասպաններ և այլ ծանր հանցագործներ: Նա համարում է, որ կալանավայրի գլխավոր առավելությունը աշխատակազմի վերաբերմունքն է կալանավորների հանդեպ, կարգադրիչները շրջում են առանց զենքի, ճաշում կալանավորների հետ, սպորտով զբաղվում: Կարգադրիչների կեսը կանայք են, Հոյդալը համարում է, որ դա թուլացնում է ագրեսիան: