Տիտո Օրտիզը խոստանում է կոտրել Շլեմենկոյի դեմքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է`  Ալեքսանդր Շլեմենկոն մայիսի 17-ին կմենամարտի Տիտո Օրտիզի դեմ: Այդ առթիվ Օրտիզը նշել է.

«Ես մտածում եմ, որ եթե դու հայտնի ես, ապա մարդիկ նույնպես ցանկանում են հայտնի լինել: Եվ եթե Շլեմենկոն ցանկանում է հայտնի դառնալ, ապա ես նրան հայտնի կդարձնեմ այս հանգստյան օրերին, որովհետև նրա դեմքը կոտրված կլինի իմ հարվածներից հետո», – սպառնացել է Օրտիզը:

Տիտոն նշել է, որ ցանկանում է անցկացնել պայմանագրով նախատեսված բոլոր մարտերը և դեմ չէ նորից մենամարտել Կվինտոն Ջեքսոնի դեմ:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է: Ես չեմ կարող ասել, թե ում դեմ եմ ցանկանում մրցել հիմա, ես ելույթ կունենամ ցանկացածի դեմ: Շլեմենկոյի թույլ կողմերն իմ առավելություններն են և ես մտածում եմ, որ նա իսկապես թերագնահատում է ինձ: Ես մտածում եմ, որ շատ երկրպագուներ են հավատում այն անհեթեթություններին, որ ասում է նա: Այն, որ նա ինձ կոչնչացնի և այդպես շարունակ: Եթե նա մտածում է, որ դա կարող է անել, ապա նրան մեծ անկանկալ է սպասվում», – հայտարարել է Տիտոն:

Մենամարտի մասին իր կարծիքն է արտահայտել նաև Շլեմենկոն: «Ինձ համար մեծ պատիվ է Տիտոյի դեմ մենամարտելը: Մինչ իմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալը` ես նայում էի նրա մասնակցությամբ խաղերը: Նա եղել է իմ ամենասիրելի մենամարտողներից, ես միշտ հաճույքով էի նայում նրա մարտերը: Հիմա ես հնարավորություն ունեմ փորձարկել ինքս ինձ, թե որքանով եմ լավը Տիտոյի համեմատությամբ», – նշել  է նա:

 Համեմատելով իրեն Օրտիսի հետ, Շլեմենկոն նշել է, թե ինքն ուժեղ է հարվածների առումով և եթե կարողանա դրանք կիրառել` ապա հաղթանակն իրենը կլինի:

մարզիկ

մարզիկ2




Լրահոս