Պատգամավորները միայն վարկանիշ են հավաքում. Դ. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետևելով Աժ աշխատանքներին՝ վստահ կարող եմ ասել, որ որևէ խմբակցություն չունի քաղաքական օրակարգ և աշխատում են պահի ազդեցության տակ: Արդեն մի քանի ամիս է, ինչ թեժ քննարկումներ են տեղի ունենում պարտադիր կենսաթոշակային օրենքի հետ կապված: Հետաքրքիրն այն է, որ երկրի բոլոր հոգսերը մոռացած՝ բոլորը կենտրոնացել են այդ օրենքի վրա:

Երկրում խորը տնտեսական ճգնաժամ է, արտագաղթ, համատարած գործազրկություն, իսկ ԱԺ-ում պատգամավորները միայն վարկանիշներ են հավաքում: Իշխանությունը հետևողականորեն շարունակում է իր վնասաբեր քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը իր ճառերն է առաջ տանում, թե ոչ լեգիտիմ իշխանություն է, մյուսը նեղանում է, որ պաշտոն չտվեցին, մյուսն էլ, որ պաշտոնները խլեցին: Իսկ այս ամենի հետևանքով տուժում է ժողովուրդը:

Պետք չէ սեփական վարկանիշը բարձրացնել ի վնաս ժողովրդի: Կենտրոնանալով մի քանի խնդրի վրա՝ չեք գիտակցում, որ երկրում կուտակվել են բազում խնդիրներ: Պետք է լուծել առաջնային խնդիրները, այլ ոչ թե համատարած գործազրկության պայմաններում քաղաքական վարկանիշներ բարձրացնել՝ ծամծմած թեմաներն առաջ քաշելով:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան 




Լրահոս