Արգենտինայում գտել են աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենամեծ դինոզավրի քարացած ոսկորները, տեղեկացնում են հնէաբանները:
Դատելով կոնքերի ոսկորների լայնությունից, այդ դինոզավրը 40 մետր երկարություն է ունեցել, և 20 մետր հասակ (7 հարկանի շենքի բարձրություն), ենթադրաբար վերջինս կշռել է 77 տոննա (ինչպես 14 աֆրիկյան փղերը):
Գիտնականների կարծիքով այս դինոզավրը տիտանոզավրի՝ խոտակեր հսկա դինոզավրի տեսակին է պատկանում, որոնք գոյություն են ունեցել դեռ 145 միլիոն տարի առաջ: