Ռամզան Կադիրովը Չեչնիայում իր մոր անվան մզկիթ է կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին Չեչնիայում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել երկրի առաջին նախագահի տինոջ և ներկայիս նախագահի մոր` Այմանի Կադիրովայի անվան մզկիթի օծման արարողությունը:

«Բոլոր որդիները կցանկանային, որ իրենց մայրերի անունով մզկիթ անվանվի, և ես դրանով շատ հպարտ եմ»,-ասել է Կադիրովը: Նա նշել է, որ իր մայրը օժանդակել է զբոսայգիների, հիվանդանոցների, ճանապարհների շինարարությանը: «Նա պահպանել է Արգունը բնակիչներին: Հենց այդ պատճառով նրանք որոշել են մզկիթն նրա անունով կոչել», – ասել է Չեչնիայի նախագահը:

Արգունում նոր մզկիթի բացման առթիվ մեծ տոնախմբություն է կազմակերպվել, որին մասնակցելու նպատակով հանրապետություն են ժամանել արտասահմանյան հյուրեր և հանրապետության բնակիչներ:

Այմանի Կադիրովայի անվան մզկիթը սկսել են կառուցել 3 տարի առաջ թուքական ճարտարապետների նախագծով և Ախմադ-Հաջի Կադիրովի հիմնադրամի միջոցներով: Չնայած այն բանին, որ մզկիթը յուրօրինակ ճարտարապետական լուծում ունի, այն կառուցված է իսլամի կանոնների պահպանությամբ:




Լրահոս