ԱՄՆ-ի բանտարկյալ Ռասել Բաքլյուն մահապատժի է դատապարտվել իր նախկին ընկերուհուն բռնաբարելու եւ նրա ընկերոջը սպանելու համար։
Նրա փաստաբանները դիմել են մահապատժի գործընթացը նկարահանելու թույլտվություն ստանալու համար: Պատճառն այն է, որ դատապարտյալի մոտ առկա հազվագյուտ հիվանդությունը կարող է մահապատիժն իսկական մղձավանջի վերածել։
Ավելի վաղ Բաքլյուին զննել էր բժշկական դպրոցի պրոֆեսոր: Սովորաբար, երբ դատապարտյալին մահացու ներարկում են կատարում, նա մահանում է 6 րոպե անց, սակայն ԱՄՆ-ում շատ են եղել դեպքերը, երբ դատապարտյալը մահացել է դանդաղ: