Բրազիլիայի հյուսիս արևելքում գտնվող բանտերից մեկում կալանավորները պատանդ են վերցրել մոտ 122 մարդու, որոնց մեծ մասը հենց կալանավորների հարազատներն են: Պատանդների թվում կան նաև իրավապահներ:
Բանտարկյալների ըմբոստության պատճառը դեռ հայտնի չէ, սակայն իրավիճակն իրավապահները գնահատում են կայուն: Նրանք չեն կարծում, թե կալանավորները կվնասեն իրենց հարազատներին: