Մայիսի 19-ից 22-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ից 22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:23-ին սպասվում Է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 19-ից 20-ը կնվազի 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում մայիսի 19-ից 22-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: