Համայնքների խոշորացման ծրագիրը դրական արդյունք չի տա. Ագարակ համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Ագարակ  համայնքի ղեկավար Մարատ Մարտիրոսյանը armlur.am-ի հետ զրույցում խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին, ասաց, որ արդյունքների մասին կարելի է խոսել ծրագիրը կյանքի կոչելուց  հետո:

Ագարակ համայնքի ղեկավար Մարատ Մարտիրոսյանը մտավախություն ունի, սակայն, որ համայքների խոշորացումից  կոչնչանան փոքր համայքները: «Մեր համայնքը մեծ  չէ, կա 60 տնտեսություն ու մտավախություն ունեմ, որ այս ծրագիրը դրական արդյունք չի տա»,- ասաց  Մարատ Մարտիրոսյանը:

Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայքնի ղեկավար Անդրանիկ Ավետիսյանը, ով նաև համայնքների միության վարչության անդամ է, և մասնակցել է համայնքների խոշորացման ծրագրի քննարկումներին,  մեզ հետ զրույցում ասաց, որ   ծրագիրն ունի և´ դրական, և´ բացասական կողմեր: Դրականն այն է, որ  փոքր համայնքները միավորվելով ավելի կուժեղանան, քան կթուլանան, իսկ բացասականն այն է, որ համայքը կորցնում է իր իրավունքները:

Սոնա Դավթյան




Լրահոս