Պարտադիր աուդիտը հանելով` խրախուսում ենք ստվերը. Ա. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստում այժմ քննարկվում է խոշոր հարկատուների համար պարտադիր աուդիտը հանելու մասին օրինագիծը։

Օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ պետք է միայն վերանայել խոշոր ընկերությունների նկատմամբ պահանջները, սակայն պարտադիրը հանելը սխալ է։

«Գործարար աշխարհի վրա բեռը չի թեթևացվում։ Խրախուսում ենք ստվերը, խրախուսում ենք չարամիտ վարքագիծը այն մարմինների համար, ովքեր պետք է ստուգումներ իրականացվեն։ Այսինքն` դաշտ է ստեղծվում կոռուպցիան ծաղկեցնելու համար»,- հայտարարեց Ա. Մինասյանը։

Նա նաև հավելեց, որ այս օրինագիծը պաշտպանում են այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում աուդիտի և թափանցիկության կարևորությունը, կամ անձնական շահագրգռվածություն ունեն։




Լրահոս