«Օրենքով գողերի» սպասվելիք մեծ հավաքից շատ տուժողներ կլինեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում տեղի ունեցող հեղաշրջման գործընթացն անհանգստացնում է ոչ միայն ռուս քաղաքական գործիչներին, այլև՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին:

Այս առիթով քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշում են կայացրել մեծ հանդիպում իրականացնել՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ընդհանուր տեսակետի քննարկման համար:

Տեղեկացնենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքը «գողերը» դեռ չեն ձևակերպել, նրանք պայմանավորվել են առայժմ չխառնվել տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջնական որոշման նրանք կհանգեն շուտով կայանալիք մեծ հավաքի` «սխոդկայի» ժամանակ, որին ներկա կլինի ավելի քան 100 քրեական հեղինակություն:

Armlur.am-ի հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանը վերոնշյալ հանդիպման մասին տեսակետ հայտնեց, որ հստակ ոչ ոք չի կարող ասել` ինչ հետևանքներ կարելի է սպասել: Քրեագետը համոզված է, որ «օրենքով գողերի» սպասվելիք «սխոդկան» շատերի համար կարող է վատ հետևանքներ ունենալ:

Սակայն քրեագետ Սերգեյ Գալոյանը միանշանակ չի բացառում, որ «գողերը» պետք է մտնեն քաղաքականություն և հայտնեն իրենց խոսքը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան




Լրահոս