Այն բանից հետո, երբ «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը հրաժարվեց ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի պաշտոնից, լուրեր տարածվեցին, թե Իսագուլյանը կանչվել է ԱԱԾ` անհայտ պատճառներով:
Armlur.am-ը Իսագուլյանի հետ զրույցում փորձեց պարզել` որն էր իրեն ԱԱԾ կանչելու պատճառը, ինչը առաջին պահին զարմացրեց մեր զրուցակցին:
«Ազգային անվտանգություն կուսակցության» ղեկավարը կտրականապես հերքեց լուրը, թե իրեն հրավիրել են ԱԱԾ` միաժամանակ նշելով, որ այդ հիմնարկում ինքը շատ մտերիմներ ունի և հարգում է ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցերին:
«Ճիշտ է` ես այդ հիմնարկում շատ մոտիկ և բարի ծանոթներ ունեմ, և հարգում եմ հիմնարկի աշխատանքը: Անգամ ասել եմ, որ կարող են նույնիսկ ֆորմատներ փոխվել, իշխանություններ փոխվել, բայց այդ հիմնարկի աշխատողներն այն մարդիկ են, ովքեր միշտ են մեր պետությանը պետք»,- շարունակելով խոսքն ասաց Իսագուլյանը:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան