Credit Suisse բանկը ԱՄՆ-ին 2.6 միլիարդ դոլար տուգանք կվճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարական Credit Suisse բանկը ԱՄՆ-ին կվճարի ամենամեծ տուգանքը, որ երբևիցէ նշանակվել է ամերիկյան օրենսդրության կանոնակարգի խախտման համար: Ամերիկյան դատարանի որոշմամբ ֆինանսական հաստատությունը տուգանվելու է ամերիկացիներին հարկերի վճարումից խուսափելու մեջ աջակցություն ցույց տալու համար:

Credit Suisse ընդունել է իր մեղքը կեղծ հաշիվների ստեղծման, փաստաթղթերի ոչնչացման, ակտիվներ թաքցնելու և ամերիկյան արդարադատության եհտ համագործակցությունից խուսափելու մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ  Credit Suisse բանկը զղջում է կատարվածի համար և իրավիճակից դուրս գալու ուղիներ է փնտրում:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքերով, բանկի խոստովանությունն ապացուցում է, որ ոչ մի ֆինանսական հաստատություն չի կարող վեր լինել օրենքից:

Դատական համաձայնության արդյունքում, տուգանքի վճարումից հետո բանկը կարող է շարունակել ֆինանսական գործունեությունը ԱՄՆ-ի տարածքում, բայց ստիպված է լինելու աշխատանքից հեռացնել որոշ աշխատակիցների:




Լրահոս