Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Հայտարարությունը տրված է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության harkadir.ajurd.am կայքում:
Մեկնարկային գինը՝ 19 350 000 000.0 դրամ է: Համալիրն աճուրդի վերջնաժամկետը մայիսի 29-ն է:
ԴԱՀԿ-ի ներկայացրած նկարագրության մեջ ասվում է, որ համալիրի ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ է: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա: