Խելագարը փորձել է ներխուժել Ջորջ Բուշի առանձնատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի տուն է փորձել ներխուժել մի անծանոթ տղամարդ, -գրում է Fox News- ը: Տղամարդը փորձել է դարպասով ներխուժել Դալլասում գտնվող Բուշի առանձնատուն: Դարպասը բաց է եղել, քանի որ այդ պահին անցնելիս է եղել ԱՄՆ Գաղտնի ծառայության մեքենան:Տղամարդը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ տղամարդը նշել է, որ փորձել է ներխուժել նրա առանձնատուն ինչ-որ բան վերցնելու համար, հավելելով, որ անձամբ Բուշն է այդ մասին նրան խնդրել:Տղամարդը նաեւ խոստովանել է, որ իր մեքենայում հրազեն է եղել, եւ քանի որ զենք կրելու համար նա թույլտվություն է ունեցել, դրա համար էլ հարցաքննությունից հետո տղամարդուն բաց են թողել` ոչ մի մեղադրանք չառաջադրելով: Նշվում է նաեւ, որ Բուշը եւ իր կինը դեպքի պահին տանը չեն եղել:




Լրահոս