ՊՆ-ն` մարզահամերգային համալիրի աճուրդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը,  Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը «ԲԱՄՕ»–ի սեփականատերերը գրավ էին դրել, քանի որ  20 մլն դոլար վերցրած վարկի հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Պաշտապանության նախարարությունից  համալիրի վաճառքի հետ կապված` armlur.amը փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցին բանավոր պատասխանել չեն կարող:

«Մարզահամերգային համալիրի աճուրդն առնչվում է իրավական որոշակի հարցերի հետ, պարունակում է օրենսդրական նրբություններ, հետևաբար պետք  է գրավոր դիմել այդ հարցերի համար»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս