Գագիկ Խաչատրյանը պրոֆեսիոնալ պաշտոնյա է. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ՀՀ վաչապետ Հովիկ Աբրահամյանին` նշեց, թե ինչպե՞ս կարող է հավատալ վարչապետին, երբ, օրինակ, նույն վարչապետը ֆինանսների նախարար է նշանակում Գագիկ Խաչատրյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, մի շարք բիզնեսներ ունի:

Պատգամավորը թվարկեց «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանի բիզնեսները և հարցադրում արեց, թե այսքանից հետո «ինչպե՞ս հավատա նրան»:

 Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Պարոն Զուրաբյան, հավատալ-չհավատալը Ձեր գործն է, բայց Դուք դատապարտված եք հավատալու: Ինչ որ ես ասում եմ՝ դա մենք անելու ենք»:

 Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին` վարչապետը նշեց, որ նա պրոֆեսիոնալ պաշտոնյա է և անձնական մեծ ներդրում է ունեցել ՊԵԿ-ի զարգացման գործում:

 Հովիկ Աբրահամյանը  նաև հայտարարեց, որ պաշտոնյաները գործարարությամբ այլևս չեն կարող զբաղվել, հակառակ դեպքում` պետք է հրաժեշտ տան պաշտոնին:

 Խոսքի մեջ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալին` վարչապետը նշեց. «Մի իրավական հետևանք չունեցավ: Ես էլ չգիտեմ՝ նման բան կա՞, թե՞ չէ»:




Լրահոս