Շվեյցարիան հրապարակել է պատժամիջոցների իր ցուցակը՝ Եվրամիության ցուցակին համապատասխան: Ցուցակում ներառվել է 13 ռուս պաշտոնյա, զինվորական և քաղաքական գործիչ, որոնց մեղավոր են համարում Ուկրաինայի ճգնաժամում:
Ինչպես տեղեկացրել են BBC-ի ռուսական ծառայությանը Շվեյցարիայի տնտեսական պետական քարտուղարությունից, այս քայլն արվել է, որպեսզի ցուցակում ներառված մարդիկ Շվեյցարիայի տարածքում չկարողանան խուսափել Եվրամիության պատժամիջոցներից:
Ցուցակում ներառված է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի, օդա-դեսանտային ուժերի հրամանատար Վլադիմիր Շամանովի և Վլադիմիր Պլիգինի անունները:
Շվեյցարիան հանդիսանում է Շենգենյան համաձայնության անդամ, և շվեցարական բանկերում իրենց միջոցներն են պահում շատ հարուստ և ազդեցիկ ռուսաստանցիներ: