Ռուսաստանը ահաբեկչությանը սատարող երկիր ճանաչելու Սպիտակ տան կայքէջում հայտնված պահանջի տակ արդեն ստորագրել է 102 հազար ամերիկացի:
Ինչպես հիշեցնում է «Ամերիկայի ձայնը», ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ռուսաստանը ահաբեկչությանը սատարող երկիր ճանաչելու պահանջը դիտարկելու համար անհրաժեշտ է հավաքել 25 հազար ստորագրություն: Եթե մեկ ամսում հավաքվում է առնվազն 100.000 ստորագրություն, ապա ԱՄՆ-ի համապատասխան մարմինը պարտավոր է քննարկել այն և պաշտոնապես պատասխան տալ: Այդ դեպքում ԱՄՆ-ի իշխանությունները պարտավոր են ի կատար ածել նշված պահանջը:
Կոչում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմում Ռուսաստանը հույսը դնում է գաղտնի օպերացիաների վրա, որոնք համապատասխանում են «Միջազգային ահաբեկչություն» բնորոշմանը: Մասնավորապես, ռուսաստանյան զինված ուժայինները, աշխատելով քողարկման տակ, սպառնալիքների և ճնշման միջոցով, ինչպես նաև՝ առևանգելով և սպանելով մարդկանց, բռնազավթելով կառավարական շենքերը, ոստիկանական բաժանմունքներն ու ռազմակայանները՝ փորձում են ներազդել ուկրաինական իշխանությունների քաղաքականության վրա: Չնայած ԱՄՆ-ի, «Մեծ յոթնյակի», ՆԱՏՕ-ի, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից» դատապարտմանը` նշված գործողությունները կրում են զանգվածային բնույթ և իրականացվում են տևական ժամանակ: