Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության Բրազիլիայի մարզադաշտերն ու քաղաքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Կանխատեսում են, որ այդ ընթացքում Բրազիլիա կայցելի մոտ 600 հազար մարդ:

ИТАР-ТАСС-ը ներկայացնում է 12 մարզադաշտերի ֆոտոշարքը Բրազիլիայի 12 քաղաքներում, որտեղ տեղի կունենան առաջնության խաղերը:

«Արենա Պանտանալ» մարզադաշտ: Կարող է տեղավորել մոտ 42968 մարդ: Գտնվում է Կույաբա քաղաքում: Մարզադաշտի կառուցումն արժեցել է 210 միլիոն դոլար:

Այս մարզադաշտում կանցկացվի չորս հանդիպում:

3438953

3417210

Մարզադաշտ «Բեյրա -Ռիո»-ն  Պորտու – Ալեգրիում: Պաշտոնական անվանումն է «Ժոզե Պինեյրո Բորբա»: Կառուցվել է 1969-ին:

Մարզադաշտի վերանորոգումից հետո մարզադաշտը կարող է ընդունել 56 հազար մարդու:

3417921

3418129

Սան Պաուլում գտնվող մարզադաշտի անունն է «Կորինտիանս», սակայն տեղացիներն այն անվանում են «Իտակերան»: Մարզադաշտը կարող է տեղավորել 48 հազար հանդիսատեսի, սակայն ՖԻՖԱ-ի պահանջների համապատասխան՝ տեղերի թիվը կավելացվի ևս 17 հազարով:

«Իտակերանում» կանցկացվի 6 հանդիպում, ինչպես նաև՝ հունիսի 12-ի առաջնության բացումը:

3418606

3418884

Սալվադոր քաղաքի «Ֆոնտե Նովա» մարզադաշտը, որը հայտնի է նաև «Ստադիո Օտտավիո Մանգաբեյրա» անունով, կառուցվել է 1951 թվականին: Կարող է ընդունել մինչև 66 հազար մարդու:

Այս մարզադաշտում կանցկացվի 4 հանդիպում:

3419152

3419465

Նատալ քաղաքում գտնվող «Արենա դաս Դունաս» -ի կառուցումը սկսվել է 2011 թվականին և կարող է տեղավորել 45 հազար հանդիսատեսի:

Այս մարզադաշտում կանցնի 4 հանդիպում:

3419548

3420008

Ռիո դե Ժանեյրոյում գտնվող լեգենդար «Մարականա» մարզադաշտը Հարավային Ամերիկայում ամենամեծն է և կարող էր ընդունել մոտ 78 հազար հանդիսատեսի, իսկ վերանորոգումից հետո այն կարող է ընդունել մոտ 200 հազար հանդիսատես:

Այսպիսով՝ այն դարձել է աշխարհի ամենամեծ մարզադաշտը:

3420141

3420150

Ռեսիֆի քաղաքում գտնվող «Պերնամբուկու» մարզադաշտը դարձել է «Գավաթի առաջնության քաղաքի» մի մասը: Կարող է ընդունել 46 հազար հանդիսատեսի:

Այստեղ տեղի կունենա 4 հանդիպում:

3425672

3425683

 

«Արենա Ամազոնիան» գտնվում է Մանաուսում: Կառուցումը սկսվել է 2010 թվականի հուլիսից: Կարող է ընդունել մոտ 45 հազար հանդիսատեսի:

Այս մարզադաշտում նույնպես 4 խաղ կանցկացվի:

3426320

3426483

Բրազալիա քաղաքում գտնվող Ազգային մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1947 թվականին: 2010-ին Մանե Գարինչիի անվան մարզադաշտը քանդեցին, և նրա տեղում նորը կառուցեցին: Կարող է ընդունել 71 հազար հանդիսատեսի:

Առաջնության ժամանակ այս մարզադաշտում 7 խաղ կանցկացվի: 

3428465

3428702

Բելու-Օրիզոնտի քաղաքում գտնվող «Մինեյրան» մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1965 թվականի սեպտեմբերի 5-ին: Մարզադաշտը կարող է ընդունել 70 հազար հանդիսատեսի, և այստեղ կանցկացվի 6 հանդիպում:

3431018

3431146

 

Ֆորտալեզե քաղաքում գտնվող «Կաստելան» մարզադաշտի վերանորոգման համար ծախսվել է  250 միլիոն դոլար: Մարզադաշտում կկարողանա տեղավորվել 65-67 հազար հանդիսատես:

Այստեղ կանցկացվի 4 հանդիպում:

3431210

 

3431205

Կուրիտիբա քաղաքի «Արենդա – դա – Բայշադա»-ն Բրազիլիայի հնագույն մարզադաշտերից մեկն է: Այն բացվել է 1914 թվականին: Վերանորոգումից հետո կկարողանա տեղավորել 47 հազար մարդու: Այստեղ տեղի կունենա 4 հանդիպում:

3431696

3431940




Լրահոս