«Գազպրոմը» չինական CNPC ընկերության հետ պայմանագիր են ստորագրել Չինաստանին գազ մատակարարելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այս պայմանագիրը ստորագրվել է 30 տարով և նախատեսում է տարեկան 30 մլրդ կուբամետր գազի մատակարարում: Գործարքի ընդանուր գումարը կազմում է 400 մլրդ ԱՄՆ դոլար:
Նախագահ Պուտինն այսօրվա պայմանավորվածությունն անվանել է գազային ոլորտում Ռուսաստանի համար ամենախոշորը՝ ՀՍՀՄ-ի դարաշրջանից սկսած:
«Մոտակա չորս տարիներին դա կլինի աշխարհում ամենախոշոր համաձայնագիրը: Միայն ռուսաստանյան կողմից ներդրումների ընդանուր ծավալը կկազմի մոտ 55 մլրդ դոլար: Գումարած՝ մեզ համար հիմա դժվար է հաշվել, բայց, կարծում եմ, առնվազն 20 մլրդ դոլար չինական կողմից», – ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ տեղեկացրել է Պուտինը: