Ուկրաինայի հարավ-արևելքում ընտրությունների անցկացումը խնդրահարույց կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում նախագահական ընտրություններից 3 օր առաջ երկրի հարավարևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված և անկանխատեսելի մնալ. գրում է gazeta.ru-ն:

Դոնբասում և Խարկովի մարզում դեռ բավականին հանգիստ է, սակայն ցանկացած պահ իրավիճակը կարող է սրվել:

Դոնեցկում և Լուգանսկում մայիսի 11-ին անցկացված անկախացման հանրաքվեների ժամանակ բարձր ակտիվություն էր նկատվոում, սակայն այժմ բնակչությունը շատ պասիվ է տրամադրված: Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ստեղծված 34 ընտրատարածքային հանձնաժողովների առնվազն մեկ երրորդը շրջափակված է, մյուսները գտնվում են հարձակման վտանգի տակ:

Դոնեցկում այս պահին գործում է 5 տարածքային հանձնաժողովներից մեկը:

Դոնեցկի մարզի ընտրատեղամասերից միայն մեկ չորրորդն է ստացել ընտրողների նախնական ցուցակները, Լուգանսկում՝ դրանց թիվն ավելի քիչ է: Դոնբասում, հավանական է, ընտրությունները հնարավոր լինի անցկացնել առանձին տարածքներում, որոնք կպաշտպանվեն հատուկ ստորաբաժանումների կողմից:

Մայիսի 25-ին այս տարածքում ամենաթեժ կետերը կլինեն այն վայրերը, ուր կհանդիպեն քվեարկության կողմնակիցների և հակառակորդների ռազմականացված խմբերը:




Լրահոս