Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցում ArmLur.am-ը հարց ուղղեց վարչապետին։
«Դուք հայտարարում եք, որ Սահմանադրության փոփոխության նախագծով հայերենը պետք է հռչակվի միակ պետական լեզու՝ բացառելով որևէ այլ լեզվի կարգավիճակի հնարավորությունը։ Բայց զուգահեռաբար ՀՖՖ կանոնադրությունում փոփոխություններ են կատարվում, որպեսզի հայերենին չտիրապետող և Հայաստանում մշտապես չբնակվող Դենիս Ջերկայեֆը՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը կարողանա դառնալ ՀՖՖ նախագահ։ Ինչպե՞ս եք համադրում այս երկու մոտեցումները։ Ինչո՞ւ մի դեպքում հայերենի իմացությունն ու կարգավիճակն այդքան սկզբունքային են, իսկ մյուս դեպքում՝ նման պահանջները կարող են շրջանցվել։ Որտե՞ղ է այստեղ ձեր հայտարարած սկզբունքի հետևողականությունը»։
ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց․ «Դուք մի առիթով ասել եք, որ ֆուտբոլը դառնում է տնտեսության ճյուղ, իսկ տեղյակ եք, թե մանկապատանեկան ֆուտբոլային պարապմունքները ինչպես են կազմակերպվում մեր երկրում. չկա վերահսկողություն ակումբների նկատմամբ որովհետև հկ են, ոչ ոք չգիտի, թե խմբերում քանի երեխա կա, ինչ պարբերականությամբ և ինչ պայմաններում են պարապում, որքան են ծնողները վճարում և վերջապես ինչու հենրիխ մխիթարյանի նման ֆուտբոլիստներ չենք կարողանում շատ ունենալ»։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























