ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե ԱՃեմյանը խոստովանում է, որ Շառլ Ազնավուրի ոչ մի համերգ բաց չի թողել:
«Այդ երգերի ուղեկցությամբ ենք մեծացել, ու դրանք մեզ մեծ լիցքեր են հաղորդել»,-ասում է նա:
Ըստ պատգամավորուհու՝ իրենց տանը նույնպես հաճախ են հնչում Ազնավուրի երգերը: Եվ ընտանիքի անդամները նույնպես հաճույքով են ունկնդրում մեծ շանսոնյեին: