Լոնդոնում գողը հանցանքի վայրում է թողել բջջայինը՝ իր լուսանկարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժերմեն Իբրահիմ Ֆոֆանան, ով 18 հազար ֆունտ (30 հազար դոլար) արժողությամբ թանկարժեք իրեր էր գողացել Լոնդոնի Ernest Jones ոսկերչական խանութից, հանցանքի վայրում էր թողել բջջային հեռախոսը, որի վրա պատկերված էր իր լուսանկարը:

27-ամյա Ֆոֆանան կիրակի օրը խանութ էր մտել կնոջ և սայլակով երեխայի հետ:

Այցելուները դիտել են թանկարժեք իրերն ու հեռացել, ասելով, որ այլ խանութներ ևս պետք է մտնեն և ավելի ուշ կվերադառնան: Կես ժամ անց տղամարդը վերադարձել է միայնակ և խնդրել ցույց տալ ավելի վաղ ընտրած երկու հարսանեկան մատանիները:

Ստանալով դրանք՝ տղամարդը դուրս է վազել խանութից: Շտապելիս գողը խանութում է թողել իր բջջային հեռախոսը, որի էկրանին պատկերված է եղել հենց ինքը, և պայուսակը: Այդ լուսանկարով վաճառողը ճանաչել է հանցագործին:

Տեղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆաֆանան կարող է Լոնդոնի մի քանի ոսկերչական խանութնորից կատարված գողությունների մեղավորը լինել:




Լրահոս