Օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էլ Կառավարության ներկայացուցիչների ունեցվածքին:
Խոսելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանի մասին` նա նշել էր. «Դավիթ Հարությունյանն էլ էնքան անշարժ գույք ա հայտարարգրել, որ թվում է, թե նա ոչ թե պետական պաշտոններ է զբաղեցրել, այլ անշարժ գույքի գործակալ է եղել»:
Երեկ էլ լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, թե որտեղից իրեն այդքան անշարժ գույք:
Armlur.am-ն այսօր կներկայացնի տվյալներ Դ. Հարությունյանի ունեցվածքի և գույքի հայտարարագրից:
Իսկապես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ներկայացված նրա ունեցվածքն ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է ստեղծում, թե նա զբաղված է միայն բնակարաններ գնելով. հայտարարգրել է 9-ը անշարժ գույք, որից 6-ը` բնակարան: Հարությունյանը հայտարարագրել է նաև մեկ հողամաս, մեկ ամառանոց և մեկ անհատական բնակելի տուն:
Պարզվում է` նա սեր ունի ոչ միայն տների, այլև` հավաքածուների նկատմամբ: Դավիթ Հարությունյանի թանկարժեք գույքը հենց հանդիսանում է մետաղադրամների և գեղանկարների հավաքածուն, որի արժեքը, սակայն նշված չէ:
Նրա դրամական միջոցները` աղքատության այսպիսի ֆոնին, նույնպես քիչ չեն. հայտարարագրել է վեց միլիոն հինգ հարյուր հազար դրամ և քսան հազար դոլար: Անցյալ տարվա ընթացքում Դ. Հարությունյանի եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Այժմ փոքրիկ անդրադարձ կատարենք Դ. Հարությունյանի գործունեությանը: Նա միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ:
1987թ. եղել է Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրենը,
1989-1997 թթ.` Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրենը:
1995-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (մեծամասնական ընտրակարգ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1997-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, իսկ 1998-2007 թթ.` ՀՀ արդարադատություն նախարարի պաշտոնները:
2007-2014թթ. եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար:
Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո զբաղեցնում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:
Նաիրա Հովհաննիսյան