Հինգշաբթի Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի հարցը Հաագայի Միջազգային քրեական դատարանին փոխանցելու բանաձևի ընդունումը. հաղորդում է bbc-ն:
Ինչպես պարզաբանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, բանաձևը կդժվարացներ քաղաքական լուծման որոնումը:
ՌԴ և Չինաստանի պատվիրակություններն օգտվել են վետոյի իրավունքից, որն ունեն ՄԱԿ-ի անդամ երկրներից 5-ը: Այն բանից հետո, երբ 2011թ. մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել, Ռուսաստանն ու Չինաստանը արդեն երեք անգամ արգելափակել են սիրիական կառավարության դեմ որոշումները:
Հերթական բանաձևը, որում դատապարտվում են սիրիական իշխանությունների և ոչ կառավարական զինված խմբավորումների կողմից մարդու իրավունքների խախտումները, նախապատրաստել էր Ֆրանսիան: Այդ նախաձեռնությանն աջակցել են 50-ից ավել երկրներ: Սիրիան չի ստորագրել Հաագայի Միջազգային քրեական դատարանի կարգավիճակը, այգ պատճառով ցանկացած խախտումների քննությունը դատարանի կողնից հնարավոր է միայն Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի միջոցով: