Մեքենաները կարելի է մաքսազերծել հենց ավտոշուկաներում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն մայիսի 5-ին նամակով դիմել էր վարչապետին մեքենաների ներկրման գործընթացի վերաբերյալ հարցով:

ՀԿ-ի ղեկավար Տիգրան Դոստուրյանն այսօրվա մամլո ասուլիսում հիշեցնում է` մեքենա ներկրողին տրվում է 10-օրյա ժամկետ մեքենան մաքսազերծելու համար, բայց եթե ներկրողը չի հասցրել մաքսազերծել, կարող է այն կայանել Նորագավիթում գոյություն ունեցող կանգառում` օրական վճարելով 1500-2000 դրամ:

Բայց խնդիրն այն է, որ եթե վաճառքի համար ներկրվող մեքենան գտնվում  է Նորագավիթի կանգառում,  ապա վաճառքի համար նախատեսված մեքենան դուրս  է մնում վաճառքի գործընթացից:

Նախաձեռնության ղեկավարն իր նամակում առաջարկում է ավտոշուկաներում սահմանել մաքսային և ՃՈ գրասենյակներ, որոնց շնորհիվ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որն արդեն գտնվում է  մաքսային ռեժիմի տակ, և մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին: Այսպիսով՝ գործարարը մինչև վաճառքի պահը ստիպված չի լինում մաքսազերծել մեքենան և ՃՈ-ում գրանցում է գնորդի վրա առաջվա երկու անգամ գրանցելու փոխարեն:

Տիգրան Դոստուրյանի խոսքով`  կառավարությունից իրենց հայտնել են, որ  սպասում են ՃՈ-ի պատասխանին, որից հետո պարզ կլինի`  առաջարկն ընդունվում է:




Լրահոս