Ռուս նախարարին դուր չեկած ֆիլմը կարող է Կաննում գլխավոր մրցանակ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաննի փառատոնում մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուսաստանյան ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, որի պաշտոնական ցուցադրումը կկայանա այսօր, մայիսի 23-ի երեկոյան: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, Զվյագինցևի աշխատանքն արդեն հռչակել են տարվա իրադարձություն կինոյի աշխարհում: Ի դեպ, Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ֆիլմը դիտելուց հետո ասել էր, որ այն իրեն այնքան էլ դուր չի եկել և կարգադրել էր ֆիլմից հանել հայհոյանքները: Մինչդեռ բրիտանական The Guardian-ը ֆիլմն անվանել էր ռուսաստանյան կինոյի նոր գլուխգործոց: Պարբերականի կարծիքով, Զվյագինցևը «Արմավենու ոսկյա ճյուղի» հավակնորդներից մեկն է:

«Սա ռեժիսորի ամենալավ և ամենահամարձակ ֆիլմն է», – հավելել է The Hollywood Reporter-ը, նկարագրելով այն իբրև «անավարտ թրիլեր» և «սև սոցիալական կատակերգություն»: Ամսագիրը նույնպես գտնում է, որ Զվյագինցևի ֆիլմը հավակնում է Կաննի գլխավոր մրցանակին:




Լրահոս