Beatles-ի նախկին անդամ Փոլ Մակարտնին, ով հոսպիտալացվել էր Ճապոնիայում իր հյուրախաղերի ժամանակ, արդեն ապաքինվում է: Այս մասին ասվում է երաժշտի անձնական ներկայացուցիչ Պերրի Քոենի հայտարարությունում:
Բժիշկները խորհուրդ են տվելՄակարտնիին մի քանի օր հանգստանալ: Կոենի խոսքով, այն պահից, երբ Փոլը վիրուսով էր վարակվել, նրան ցուցաբերվում էր անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն համերգները չեղյալ համարելուց և հետաձգելուց խուսափել չի հաջողվել, հաղորդում էReuters-ը:
Բացի Ճապոնիայի տապալված ելույթներից, չի կայանա նաև մայիսի 28-ին Սեուլում նախատեսված համերգը, ինչի համար երգիչը շատ վշտացած է:
Երկրպագուներին արդեն խոստացել են վերադարձնել տոմսերի գումարները: Կազմակերպիչները հույս ունեն, որ կհաջողվի անցկացնել գոնե ԱՄՆ-ում նախատեսված համերգները, որոնք պետք է մեկնարկեն Տեխասում հունիսի 14-ին: Նահանգներում Մակարտնին 19 համերգ պետք է անցկացնի: