Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ, այսօր՝ մայիսի 23-ին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացան մայիսի 22-ին մեկնարկած զանգվածային մարզական միջոցառման եզրափակիչ հանդիպումները:
Մրցույթի վերջնական արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձան 6 մարզաձեւերում հաղթողների անունները՝ Էլման Խալաֆյանը եւ Էմմա Ավետյանը (բազկամարտ), Ռազմիկ Պետրոսյանը եւ Մարիամ Խաչատրյանը (վազք 30 մ), Արմեն Քիշմիրյանը եւ Անի Թադեւոսյանը (հեռացատկ), Ալբերտ Վահրադյանը եւ Գոհար Ղազարյանը (սեղանի թենիս):
Դատապարտյալ կանայք եւ անչափահաս տղաները միմյանց հետ մրցեցին նաեւ վոլեյբոլ խաղում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց պատանիների թիմը: