ՀՀԿ 15-րդ համագումարից հետո տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում վերընտրվեցին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 5 տեղակալները՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Արմեն Աշոտյան:
Քաղաքական հանձնաժողովի նախագահ վերընտրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գաղափարական հանձնաժողովի նախագահ՝ Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, մարզական կառույցի հանձնախմբի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, երիտասարդական կառույցի ղեկավար՝ Կարեն Ավագյանը:
Այս մասին հայտնում են ՀՀԿ լրատվության ծառայությունից: