Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ուկրաինայի իշխանությունների հետ չհամաձանեցված այցը Ղրիմ և Սևաստոպոլ ուկրաինական արտգործնախարարությունը համարում է միտումնավոր սադրանք: Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում: «Ուկրաինայի արտգործնախարարությունը վճռականապես բողոքում է մայիսի 25-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ ուկրաինական կողմի հետ հերթական անգամ չհամաձայնեցված Ղրիմ և Սևաստոպոլ կատարած այցի կապակցությամբ», – ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
ՌԴ պաշտոնատար անձի նման գործողությունները ԱԳՆ-ը որակում է իբրև Ուկրաինայի գործող օրենսդրության, երկրի ինքնիշխանության, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: «Ռուսաստանի կառավարության կողմից Ղրիմ կատարած այցը Ուկրաինայի նախագահի ընտրությունների օրը համարում ենք հատուկ լկտիություն Ռուսաստանի կողմից, որն ուղղված է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը: Դա հակասում է Ուկրաինայում ընտրությունների խաղաղ և հանգիստ պայմաններում անցկացվելու` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտված շահագրգռվածությանը», – մեջբերում է արտգործնախարարության հայտարարությունը РБК-Украина-ն: