![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/31//17271.jpg)
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, Մերսեդես Բենց-190 մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի թիվ 3 դպրոցի դիմաց բախվել է համընթաց ընթացող Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի: Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի` պատահարի հետևանքով Օպել Վեկտրա-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: