Ռուսաստանի Աստրախան քաղաքի կենտրոնում երկու դպրոցականներ փրկել են Վոլգայում խեղդվող մի ձկնորսի կյանքը,- գրում է lifenews.ru-ն:40-ամյա ձկնորսը որոշել էր ձուկ որսալ, սակայն, անհաջող կանգնելով սառույցի վրա, ընկել էր ջուրը: Նրա օգնության կանչերը լսեր են դպրոցից տուն վերադարձող հինգերորդ դասարանցի Պաշա Կլյուեւը եւ Ալֆինուր Բեկմուհամեդովան:Տղան համարձակորեն նետվել է ձկնորսին օգնելու` մեկնելով ձեռքը: Բայց ձկնորսը համարձակություն չի ունեցել բռնվել երեխայից, քանի որ երեխան նույնպես կարող էր հայտնվել սառցե ջրի մեջ:Այդ ժամանակ երեխաները վազել են փողոց եւ կանգնեցրել անցնող հրշեջ մեքենան: Փրկարաներին հաջողվել է ձկնորսին դուրս բերել ջրից եւ տեղափոխել հիվանդանոց:Ձկնորսն էլ, ի նշան երախտագիտության ԱԻՆ ղեկավարությանը նամակ է ուղարկել` երեխաներին պարգեւատրելու համար:
Ռուս աշակերտները փրկել են խեղդվող ձկնորսի կյանքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ