Նախարարությունների հեռախոսային խոսակցությունների ծախսերը 2013թ. ընթացքում․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամը» ՀՀ բոլոր նախարարություններին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար են վերջիններս ծախսել 2013թ. ընթացքում հեռախոսային խոսակցությունների վրա:

Թվով 18 նախարարությունից առայժմ ստացել ենք յոթի պատասխանները, որը ներկայացնում ենք ստորև:
Նշենք, ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, Տարածքային կառավարման, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված պատասխաններից պարզ դարձավ, որ ամենաշատ գումար ծախսել են Արտակարգ իրավիճակների նախարարությունը 52 մլն 505.74 դրամ (այն ներառում է հեռախոս, ինտերնետ, բջջային և կապի այլ միջոցների գումարը) և Առողջապահության նախարարությունը 21 մլն 040.615 դրամ»:

Ծավալուն հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս