Ուկրաինացի ուժայինները Դոնեցկում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում գրոհայիններով երկու ԿամԱզ են ոչնչացրել:
Մայիսի 26-ից ուժայինները հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում քաղաքի միջազգային օդանավակայանը գրաված ահաբեկիչների դեմ:
Օպերացիան իր ակտիվ փուլի մեջ է մտել այն բանից հետո, երբ ահաբեկիչները հրաժարվել են զենքը վայր դնել: Ահաբեկիչների դեմ օգտագործվել են երկու Су-25 ինքնաթիռներ, որոնք նախազգուշական կրակոցներ են արձակել, տեղեկացնում է news.online.ua-ն:
Դոնեցկի քաղաքագլուխը կոչ է արել բնակիչներին առանց անհրաժեշտության չլքել իրենց բնակության վայրը, ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ: