Դոնեցկի քաղաքապետը հաստատել է ուկրաինական ուժայինների կողմից իրականացվող օպերացիայի արդյունքում առնվազն 40 մարդու զոհվելու փաստը, տեղեկացննում է Reuters-ը:
Գործակալությունը մեջբերում է Ալեքսանդր Լուկյանչենկոյի խոսքն այն մասին, որ նրանք բոլորը զոհվել են քաղաքային օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների ժամանակ: Ընդ որում, ըստ նրա, զոհերի թվում երկու քաղաքացիական անձինք կան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր armlur.am-ը, Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը խոսել էր քաղաքում տասնյակ մարդկանց զոհվելու մասին:
Դոնբասի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևն իր հերթին հայտնել է, որ օդանավակայանում տուժածներին բուժօգնության դրոշի տակ տեղափոխող բեռնատարի գնդակոծման արդյունքում զոհվել են 35 մարդ, ևս 15-ը վիրավորվել են: