Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախագահ Դենիս Պուշիլինը, Դոնեցկում ուժայինների օպերացիայի արդյունքում զոհվածների թիվը հասել է 100-ի:
«Այս պահի դրությամբ հայտնի է այն մասին, որ զոհվել են ավելի քան 50 աշխարհազորայիններ: Բացի այդ, նախնական տվյալներով, զոհվել են 20-ից 50 խաղաղ քաղաքացիներ», – հավելել է նա:
Պուշիլինի խոսքով, մինչ այժմ չի հաջողվել դուրս բերել բոլոր զոհվածների դիակները, քանի որ բոլորի վրա, ով փորձում է նրանց մոտենալ, կրակ են բացում: