«Վոլգան» չի ուզում բաց թողնել Արթուր Սարկիսովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալևն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում թիմից բաց թողել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին:

«Ճիշտ կլինի թիմում պահել այն ֆուտբոլիստներին, ովքեր ավարտված մրցաշրջանի գարնանային հատվածում մասնակցում էին հանդիպումներին: «Չենք պատրաստվում բաց թողնել նաև Արթուր Սարկիսովին: Նա արագավազ ֆուտբոլիստ է: Այժմ մենք փնտրում ենք ուժային հարձակվողի, ով կլրացնի Սարկիսովին», – ասել է Տալալևը:

Հիշեցնենք, որ «Վոլգան» ՌԴ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավեց 15-րդ տեղն ու դուրս մնաց ուժեղագույնների խմբից:




Լրահոս