Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ուկրաինայի նոր իշխանությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցել են ոչ առանց խնդիրների, սակայն Ռուսաստանը պատրաստ է երկխոսության երկրի նոր իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիյենկոն:

Սակայն Մատվիենկոն ափսոսանքով նշել է, որ այն հույսերը, թե քվեարկության ավարտից հետո Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, չարդարացան:

Նրա խոսքերով, Ուկարինայում կատարվողը շոկ է առաջացնում, քանի որ «պատժիչ օպերացիան ոչ միայն չի դադարեցվել, ինչը բոլորը սպասում էին նորընտիր նախագահից, այլև ընդլայնում է իր ծավալը», – մեջբերում է Մատվիենկոյին ИТАР-ТАСС-ը:




Լրահոս