Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Վաղարշապատի բնակիչ 26-ամյա Արտակ Սիմոնյանը։ Դատաբժիշկը զննությամբ պարզել է, որ երիտասարդը մահացել է կրակոցի արդյունքում։Վաղարշապատում ֆոտոլրագրողին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի 30 տան մոտ գտնվող ավտոպահեստամասերի խանութի և վարսավիրանոցի հարևանությամբ։ Մահացածի հայրը Վաղարշապատում զբաղվում է ավտոպահեստամասերի առևտրով։
Էջմիածնում կրակելով սպանել են երիտասարդին (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ