Ուկրաինական դեպքերի և եվրասիական ինտեգրման ֆոնի վրա Ղազախստանում ձևավորվել է հակաեվրասիական շարժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ղազախ քաղաքագետ Դաստան Կադիրժանովը:
Նրա խոսքով՝ քաղաքացիներից շատերի մոտ սկսվել է անձնական դիրքորոշման ակտիվացում, որը հաճախ հեռու է իշխանությունների քաղաքականությունից. տեղեկացնում է news.online.ua-ն:
Կադիրժանովը նշել է, որ Ղազախստանում հակաեվրասիական շարժմանն ակտիվ աջակցում են անկախ փորձագետներ, լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր:
«Սկզբում եվրասիական ինտեգրմանը դիմադրելու գաղափարը ծնվել է ազգայնական ղազախների ուղեղում», – նշել է քաղաքագետը:
Սակայն հետագայում այն թևակոխել է ազգային սահմաններ, քանի որ մարդիկ հասկացել են, որ եվրասիական ինտեգրումը ձեռնտու չէ ցանկացած քաղաքացու. հավելել է Դաստան Կադիրժանովը:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Ղազախստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են ուժերի կոնսոլիդացման մասին:
Փորձագետների խոսքով՝ «մայդան» բառը ղազախստանցիներին արդեն հայտնի է: