Ֆինանսների նախարարի տեղակալներն էլ վատ չեն ապրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ մեր նախարարների տեղակալներն այնքան էլ վատ չեն ապրում: Հատկապես Հայաստանում տիրող աղքատության ֆոնին նրանց դրամական միջոցներն, իրոք, աչքի են զարնվում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նախարարների տեղակալները հիմնականում ներկայացրել են միայն դրամական միջոցներն ու եկամուտները: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Սակայն ներկայացված այլ տվյալների միջոցով կարելի է պատկերացում կազմել նրանց ունեցվածքի մասին:

Այսօր կներկայացնենք ֆինանսների նախարարի տեղակալների դրամական միջոցները:

Սկսենք Սուրեն Կարայանից: Նա իր հայտարարագրում չի նշել ոչ մի շարժական կամ անշարժ գույք: Իսկ դրամական միջոցներն էլ մեկ տարվա ընթացքում աճել են:

Մասնավորապես` տարվա սկզբում նա ունեցել է 18 մլն դրամ, որը տարվա վերջում աճելով դարձել է 19 միլիոն հինգ հարյուր հազար դրամ: Իսկ նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

suren

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, պարզվում է, նույնպես ոչ մի անշարժ կամ շարժական գույք չունի: Նրա դրամական միջոցները տարվա ընթացքում շեշտակի կերպով աճել են:

Մասնավորապես` տարվա սկզբում առկա 28 մլն դրամը տարվա վերջում դարձել է 36 մլն դրամ: Նրա եկամտի միակ աղբյուրն էլ եղել է աշխատավարձը, որը, սակայն, նրան մեկ տարվա ընթացքում 12 մլն-ից ավել եկամուտ է ապահովել:

pavel

Մյուս տեղակալ Վախթանգ Միրումյանի դրամական միջոցները նույնպես աճել են: Նա տարվա սկզբում ունեցել է 2 մլն 200 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 8 մլն 200 հազար դրամ: Նա ունի նաև 50 հազար դոլար, որը տարվա ընթացքում մնացել է նույնը: Մեկ տարվա ընթացքում Միրումյանը վաստակել է 8 մլն-ից ավել գումար:

vaxtanq

Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ևս ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նրա` 13 մլն 600 հազար դրամը տարվա վերջում դարձել է 14 մլն 500 հազար դրամ, իսկ 11 հազար դոլարն էլ դարձել է 15 հազար դոլար: Տարվա ընթացքում գանձապետի միակ եկամուտն աշխատավարձն է եղել:

atom




Լրահոս