Իշխան Զաքարյանը չներկայացավ հաշվետվության քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում այսօր պետք է ներկայացվեր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Քննարկումը, սակայն, հետաձգվեց, քանի որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր նիստից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով նիստը վարողն էր, նշեց, որ Զաքարյանը խնդրել է հաշվետվությունն առանց իրեն չքննարկել, ուստի` հարգելով նրա խնդրանքը` այդ քննարկումը հետաձգվում է:

Օրակարգում դրված էր նաև Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:

Հանձնաժողովի հանրապետական անդամները բյուջեի հաշվետվությունը նիստի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեցին, իսկ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` դեմ:




Լրահոս