Ռուսական շատ լրատվամիջոցներ բազմիցս մեղադրել են Կիրկորովին, որ արտիստն ուզում է բարձրացնել սեփական հեղինակությունն իր երեւակայական աղջկա շնորհիվ, եւ որ իրականում Ֆիլիպ Կիրկորովը պարզապես մեծ բլեֆ է անում` ասելով, թե աղջիկ է ունեցել: Այս խոսակցություններից ազդված` երգիչը որոշել է ապացուցել իր ճշմարտացիությունը եւ ի ցույց ամբողջ աշխարհի` ներկայացնել իր 2 ամսական աղջկան` Ալլա Վիկտորյային: Այդ կապակցությամբ Կիրկորովը նկարահանող խումբ է հրավիրել Մայամիում գտնվող իր առանձնատուն: Երգչի աղջկա մասին ռեպորտաժը կարող եք դիտել փետրվարի 4-ին HTB հեռուստաալիքով:
ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ